Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


...նաև Սպիտակ Եղեռն (page 2 crop).jpg

Արտյուշ Սպիրիդոնի
ՍԱՆՈՍՅԱՆ

Պատմական
գիտությունների թեկնածու

Ծնվել է 1937 թվականին, Վրացական ԽՍՀ Բոգդանովկայի շրջանի Սաթխա գյուղում։ 1955 թվականին ավարտել է Բոգդանովկայի միջնակարգ դպրոցը։ 1961 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։

1961 թվականից սկսած 28 տարի Ջավախքում կատարել է մանկավարժական աշխատանք։ 1961–1963 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում, որից հետո շարունակել է աշխատել հայրենի Սաթխա գյուղի միջնակարգ դպրոցում որպես պատմության դասատու, կազմակերպիչ, ուսմասվար, տնօրեն (Օրոջալարի եւ Սաթխայի միջնակարգ դպրոցներում)։

Աշխատանքի ընթացքում միաժամանակ զբաղվել է պատմագրությամբ, հնագիտությամբ։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ ու «Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառների 1918 թվականիի ինքնապաշտպանությունը» գիրքը (լույս է տեսել 1992 թվականին)։ 1996 թվականի հոկտեմբերի 25-ին պաշտպանել է ատենախոսություն «Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1918 թվականիի ինքնապաշտպանությունը» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Ամուսնացած է։ Ունի չորս երեխա եւ թոռներ…