Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարժվում է դեպի հյուսիս-արեւելք, այնահետեւ արեւելք Կուր եւ Արագվի (ըստ Ստրաբոնի (Վիրքի) արեւելյան սահմանը Արագվի գետն էր, Կուր գետի հետ խառնվելու տեղում, այսինքն Մցխեթայի մոտից դեպի արեւելք Հայաստանի տարածքներն էին։ (Այս մասին տես. Strabon, Geografic, t. II, p. 404, հմմտ. Լեօ, Սահմանավեճեր, Թիֆլիս, 1919)։ Գետերի միախառնման վայրից դեպի արեւելք, դեպի ժամանակակից Սղնախ (Ցնորի մոտ), որտեղ գտնվում էր, ինչպես տեսանք, սահմանային 6-րդ կետը. Մեծ Հայքի մեջ ընդգրկելով Տփղիսը (Թիֆլիս) եւ Կամբեճանը։

Իր «Աշխարհագրության» մեջ Ստրաբոնը խոսելով Հայաստանի բնաշխարհի եւ վարչական բաժանումների մասին, Հայաստանի հյուսիսային շրջանների մասին, գրում է հետեւյալը. «4. Բուն Հայաստանում կան շատ լեռներ եւ լեռնադաշտեր, որտեղ որթատունկը հեշտությամբ չի աճում, (կան նաեւ) շատ հովիտներ, մի մասը միջակ, մյուսները խիստ բերրի, ինչպես Արաքսի դաշտը, որով Արաքս գետն է հոսում մինչեւ Ալբանիայի եզրերը եւ թափվում է Կասպից ծով, այնուհետեւ Շակաշենը (Արդի Գանձակը - Ս.Ա.), որը եւ սահմանակից է Ալբանիային եւ Կուր գետին, հետո Գոգարենեն (Գուգարք նահանգը - Ս.Ա.)։