Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


թյան դեմ կորցնելով հարյուր-հազարավոր ռուս զինվորներ։ Ավելին, Լենինը, կնքելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, Թուրքիային զիջեց ոչ միայն Ղարսի մարզն ու Բաթումը, այլեւ հանգիստ խղճով թույլ տվեց, որ թուրքական փոքրաթիվ ուժերի կողմից գրավվի Բաքուն եւ ոչնչացվի Բաքվի կոմունան, որը լենինյան հեղափոխության արգասիք հանդիսացող խորհրդային կարգերի միակ օջախն էր Անդրկովկասում (ի՞նչ էր սա, հեղափոխության ոչնչացո՞ւմ հանուն հեղափոխության)։ Այդ ընթացքում, իհարկե, Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը կեղծավորաբար բողոքի նոտաներ էր հղում թուրքական կառավարությանը, փոխանակ Բաքվի կոմունայի հայ եւ ռուս պաշտպաններին օգնության ուղարկեր ոչ ավել, քան 1-2 գունդ։

Այս քաղաքականությունը ոչ թե Ռուսաստանի կարճատես քաղաքականությունն էր, ինչպես կարծում են ոմանք, այլ Չինգիզ խանի արժանավոր, մեծ հետնորդի Լենինի հեռատես քաղաքականությունը, որը ռուս ժողովրդի թիկունքում, նրա արյան գնով համառորեն ու հետեւողականորեն իրականացնում էր նա։

Երբ առաջին համաշխարհային պատերազմում պարտված օսմանյան Թուրքիայի կողմից նախկինում զավթված տարածքները Սեւրի պայմանագրով վերադարձվում էին իրենց պատմականորեն օրինական տերերին (հայերին, հույներին եւ այլոց), երբ թվում էր, թե մարդկության մեծագույն չարիքներից մեկը օսմանյան կայսրությունը ոչնչացվել է, նորից, ի հեճուկս ռուսների եւ Ռուսաստանի պետական շահերի, Լենինն իր օգնության ձեռքը մեկնեց հոգեվարքի մեջ գտնվող թուրքական հրեշին 10 միլիոն ռուբլի ոսկով, տալով մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, նույնիսկ ձիերի համար պայտեր, Ֆրունզեի գլխավորությամբ ռազմական մասնագետներ, հաց (այն դեպքում, երբ ռուս ժողովուրդը սովամահ էր լինում) եւ այլն։

Համատեղ ուժերով պարտության մատնելով հույն եւ հայ «իմպերիալիստներին» ոչ միայն Սեւրի պայմանագրով ազատագրված նրանց պատմական հողերը վերադարձվեցին թուրք զավթիչներին, այլեւ Լենինը 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով Կարսի մարզն ու անգամ Սուրմալուի գավառը, որը նախկինում երբեք չէր եղել Թուրքիայի կազմում, նվիրեց «հեղափոխական» Թուրքիային։

Անդրկովկասի ամբողջ արեւելյան կեսում ստեղծվեց չեղած ու չլսված մի նոր թուրքական (թրքախոս) պետություն Ադրբեջան անվամբ,