թաղված է։ Ուներ երեք որդի՝ Ուբետ (մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին եւ անհայտ կորել), Ասադ, Ամար եւ երեք դուստր՝ Կընե, Գյավազ, Գոգե։
Ամար Հաջոյանին մայրը՝ Անեն եւ եղբայրը՝ Ալին, որոշում են ամուսնացնել եւ այդ մասին նրան տեղեկացնելով, ասում են, որ հարմար աղջիկ կա Աշտարակի շրջանի Շամիրամ գյուղում։ Ուսուբ բեգե Հասան աղայի քույր Նավատի եւ Բըրահիմ աղայի եղբոր՝ Ասադի, գեղեցկուհի աղջիկն է, անունը՝ Գյավազ է։ Ամարի եղբայր Ալին գիտեր Բըրահիմ աղայի մասին եւ շահագրգիռ է լինում, որ այդ գործը գլուխ գա։ Նա մեկնում է Շամիրամ, հյուրընկալվում Համիդի ու Լուլոյի տանը եւ այդտեղ տեսնում հուրի-փերի Գյավազին։ Ալին հավանում է եւ նրա եղբայրներին հայտնում իր մտադրությունը։ Նրանք էլ պատճառաբանելով, որ Ալիին չեն ճանաչում եւ չեն կարող համաձայնվել նման առաջարկին, չէ որ աղջկա ապագա բախտն է որոշվում։ Ալին քոռ ու փոշման ետ է վերադառնում, երկար-բարակ մտմտում, օրեր մթնեցնում ու կրկին բռնում Շամիրամի ճամփան։ Եղբայրները կրկին կանգնում են քրոջ թասիբին ու մերժում Ալիի առաջարկը