Էջ:A story of a generation.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչ անել, ի՞նչ հնարի դիմել։ Երկար-բարակ մտածում է Ալին ու հիշում, որ այդ գործը կարելի է գլուխ բերել միայն Գյավազի քեռու՝ Ուսուբ բեգի միջոցով, որը Հայաստանի եզդիների առաջնորդն էր եւ հայոց պառլամենտի անդամ, 30-ական թվականներին ստալինյան բռնությունների զոհ էր դարձել եւ աքսորվել Քյավառ։ Ալին լավ պատրաստություն է տեսնում, գնում Քյավառ եւ հենց աքսորավայրում հանդիպում Ուսուբ բեգին։ Փաթաթվում են, գրկախառնվում, հարցուփորձ անում միմյանց, եւ Ալի Հաջոյանը հայտնում է իր այցելության բուն նպատակը, տեղեկացնելով նաեւ մերժումների մասին։ Ուսուբ բեգը հավատում է նրա անկեղծ խոսքին եւ իր կողմից հավաստիացնում, որ այդ հարցը համարի լուծված։ Մանավանդ, երբ հիշում է, թե ինչպես 30-ական թվականներին ինքը Եղիշե Չարենցի ու Ամարի հետ եղել է Էջմիածնի ոստիկանության մեկուսարանում եւ լավ գիտի այդ հերոս տղային, որ աջ ու ձախ ծեծում էր այդտեղ հայտնված իրոք հանցագործ տարրերին։ Հետո էլ նամակ է գրում, տալիս Ալիին, որ հանձնի Համիդին ու Լուլոյին, խոստանալով՝ ամեն ինչ անել Գյավազին Ամարին տալու համար, ավելացնելով. «Եթե նրանք