Էջ:A story of a generation.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ խոսքը մերժեն, ուրեմն ես նրանց քեռին չեմ»։

Ալին ուրախ-արախ տուն է վերադառնում ու դեռ լույսը չբացված, բռնում է Շամիրամ գյուղի ճանապարհը։ Գյավազի եղբայրներին է հանձնում Ուսուբ բեգի նամակը։ Մեծ իրադարձություն է լինում, հավաքվում են բոլոր բարեկամները եւ բոլորի ներկայությամբ որոշվում է կատարել բեգի կամքը։ Ալին ուրախանում է, աշխարհով մեկ է լինում եւ հետը վերցրած ոսկե մատանին հանդիսավորությամբ անցկացնում է Գյավազի մատին։

Որոշվում է հարսանյաց հանդեսը կատարել մեկ ամսվա ընթացքում։ Այդպես էլ լինում է։ Հեծյալ հարազատները, բացի փեսացուից, ուրախ աղաղակելով շարժվում են Էջմիածնի Մեծամոր գյուղից ու գնում դեպի Շամիրամ։ Խնամիներին ճոխ հյուրընկալում են, քեֆ-ուրախություն են կազմակերպում, եւ հաջորդ օրը երեկոյան հարսանքավորները միասին հասնում են Էջմիածնի շրջանի Մեծամոր գյուղ։ Ըստ սովորության, երբ հարսն իջնում է ձիուց, այդ նույն ձիու վրա նստում է փեսան, բայց որովհետեւ Գյավազն ու Ամարը իրար տեսած չեն լինում ու չեն ճանաչում միմյանց, Գյավազը ձիուց իջնելով ուշադիր այս ու այն կողմ է նայում, որ տեսնի ձի