Էջ:A story of a generation.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց առաջարկում է հյուրասիրվելու համար մի ոչխար զոհաբերել՝ միջոց, որով տանից դուրս կգար։ Եկողները նստել էին տան ներսում։ Հայրս վեր է կենում տեղից եւ գնում է դեպի դուռը։ Նրա շարժվելուն պես իսկույն տեղից շարժվում է Մկրտումյանը, ասելով, թե ծնկները սառչում են եւ մոտենում է դռնից ոչ հեռու դրված վառվող վառարանին։ Ամարը ավելի արագ է գործում, անսպասելիորեն հարձակվում է նրա վրա, ձեռքերը ոլորելով խլում է ատրճանակը եւ նրան գետին տապալում: Այդ հրմշտոցին իսկույն խառնվում է երկրորդ պաշտոնյան, բայց նա եւս նույն վիճակի մեջ է հայտնվում։ Այս խառնաշփոթի մեջ ոտքերի տակ է ընկնում փոքրահասակ Բալգիզար անունով քույրս եւ կոնքային հատվածի խնձորակները վնասում։ Փաստորեն, դառնում է անդամալույծ եւ ավելի ուշ՝ 1944թ. ապրիլին, մահանում է։

Ամար Հաջոյանը լինելով ուժեղ անձնավորություն, նրանց երկուսին էլ քարշ է տալիս միջանցք, ապա մի կերպ ազատվելով վերջիններից, այդ ընթացքում նրանց ատրճանակով մի քանի կրակոց արձակում առաստաղի վրա։ Դուրս գալով տանից, դրսի դուռը փակում է բոլորիս վրա եւ գնում դեպի