Էջ:A story of a generation.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԾԱՆՈԹԱՆԱՆՔ

ԵԶԴԻԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՆ։

ԻՐԱՔ. ՄՈՒՍՈՒԼԻ ՇՐՋԱԿԱՅՔ

Թե ինչ վիճակում է Մերձակա Արեւելքը, բոլորս գիտենք զանգվածային լրատվամիջոցներից։ Սակայն կան բաներ, որ դրանց մասին հաճախակի լռում են կամ կցկտուր տեղեկություններ են հայտնում։ Շատերն են դիմում մեզ, վարձում հետաքրքրությունը բավարարել։ Ինչ խոսք, տարածաշրջանում, հատկապես Իրաքի հյուսիսում, մեծ թվով եզդիներ են բնակվում, եւ այնտեղ ծավալվող իրադարձությունները չեն կարող մեր ուշադրությունից դուրս մնալ։ Մենք ձեռնպահ ենք մնում գնահատականների հարցում, բայց տալիս ենք որոշակի ծանոթություն եզդիների բնակավայրերի ու նրանց բնակության մասին։ Նյութը, որ զետեղվել է ստորեւ, այդպիսի համեստ նպատակ ունի։

Եզդիներով բնակեցված տարածքը հարուստ պատմություն ունի։ Եզդիներն այն պահել-պահպանել են անչափ դժվարություններով։ Միայն եզդի հերոսների անունների թվարկումը ժամանակ է պահանջում։ Հիշենք մի քանիսին. Եզդի Միրզային, Միր Ջաֆարե Դասընին, Չոլ Բազին, որոնք պայքարել