Էջ:A story of a generation.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապելը, քանի որ երբեւէ եզդիները չեն ապրել այդ քաղաքում։ Հիշենք, որ «ըզդայի» նշանակում է «ես տվեցի», որը ոչ մի կապ չունի եզդի անվան հետ։ Ոմանք նույնացնում են եզդիներին քրդերի հետ։ Դա նույնպես ճիշտ չէ։ «Քուրդ» իրանական որոշ լեզուներում նշանակում է «հովիվ»։ Քրդերը ձեւավորվել են 10-12-րդ դարում, հետեւաբար, նրանք կապ չունեն եզդիների հետ։ Այդ 5 կարծիքներից ոչ մեկը Կարմիր Սուլթան Եզիդ չեն կարող լինել եւ ոչ էլ նմանություն ունեն։ Դրանք զուրկ են պատմական հիմքից։

Պատմական հեռավոր ժամանակներում, ժողովուրդների տեղաշարժերի ընթացքում եզդիները Հնդկաստանից տեղափոխվեցին Բիրմայե, Կանդահարե (Աֆղանստան) քաղաքները, ապա Իրան, որտեղ եւ դարձան արեւապաշտ։ Հետագայում եզդիներն Իրանից տեղափոխվել են Թուրքիայի Խարզա (Խազալիե), Ավախե, Անթավե, Շարկ ու Շամե, ապա Շանգալ, Կամշլու, Բասրա, Քուֆ, Բաղդադ քաղաքները։ 7-րդ դարից եզդիներն իրենց նախահոր անունով իրենց համարեցին եզդի։ Հիշենք, որ Եզիդը Մավիայի որդին է՝ Կարմիր Սուլթան Եզիդ անունով։ Սակայն հիշենք նաեւ, որ