Էջ:A story of a generation.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են մերթ արաբական, մերթ թուրքական, մերթ պարսկական իշխանությունների դեմ։ Նրանց պայքարը ճնշելիս գործածվել են բարբարոս միջոցներ՝ թուրքերի եւ քրդերի կողմից։ Օրինակ, Խանսորում 1915թ. մի գիշերվա մեջ 100 հազար եզդի են կոտորել, բայց ժողովուրդը դրանից հետո մնացել է իր հողին ու ջրին կպած, մի կերպ քարշ է տվել իր գոյությունը եւ փրկվել բնաջնջումից։ Թերեւս եզդիները պատմության ընթացքում իրենց ամենասեւ օրը տեսել են Սադամի հանցագործ վարչակարգի ժամանակ։ Եվ դա չի եղել կարճ ժամանակով, այլ երկարատեւ, աստիճանաբար։ Մեթոդապես եզդիական բնակավայրերը սկզբում շրջափակվեցին, այնուհետեւ բնակեցվեցին արաբներով, որոնց տրվեց եզդիներից վերցված-խլված ունեցվածքը։ Եթե հարկ էր զգացվում, ապա կրոնական թշնամություն էր հրահրվում եւ հիշատակվում Քարբուլանը, ուր Եզդի Սուլթանը սպանել էր Հուսեյնին։ Եզդիների ազգությունը չէր նշվում, գրում էին արաբ կամ թուրքման։ Բանը հասել էր նրան, որ նույն ցեղի մի մասն արաբ էր, մյուսը թուրքմեն՝ մեկ բնակավայրում, իսկ իրականում՝ եզդի։

Դաժան են Արեւելքի բռնակալները, կրկնակի