Էջ:A story of a generation.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դաժան եզդիների նկատմամբ, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են մուսուլմանական թշնամական միջավայրում։

Իրաքի հյուսիսում եզդիական բնակավայրերի տեսքն այսպիսին է.

Մուսուլի շրջանում եզդիական բնակավայրեր են Վալատե Շեխ (Շեխան-Էսֆըն), Կանդալա, Մամռաշան, Մկուբլե, Չարվանա, Բաշըկ ու Բահզան, Բակասըր, Բենար, Բաադըր, Ասիա, Ջափարա, Շեխ Իդիրե, Սինա, Քալե Բադըր, Զարիա, Խանըկ…

Դհոկի շուրջը Էլքուզ, Բաբան, Զեխըկա, Հորըզա, Քարշաֆ, Բոզա, Դոխատե, Սրեշկա Խոշաբա, Մըֆարի, Նըսըրե, Չարըհի, Գոլբարա, Տաֆիան, Խատարե, Դակա Մազըն, Դակա Բջուկ, Մըշըֆե, Չանգանա, Բաբրլե…

Այս գյուղերի եզդի բնակչությունը Մուսուլի հետ կազմում է 800 հազար։ Տարածքի մի մասն ընկնում էր Սադամի հսկողության տակ, մյուսը՝ Բարզանու, եւ եզդիները չէին կողմնորոշվում երկար ժամանակ։ Սադամի հանցագործ վարչակարգի տապալումը ճշտումներ մտցրեց։ Բնականաբար, քաղաքական անորոշությունները, սոցիալական դրության