Էջ:A story of a generation.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրախությունը կրկնապատկվեց, երբ այս ամենին գումարվեց Երեւան-Եղվարդ ճանապարհի բացումը, որն անցնում էր գյուղի միջով։ Լուծվեցին նաեւ բնակիչներին անձնագրերով եւ ծննդյան վկայականներով ապահովման եւ զինծառայության հարցերը, պարտուսի ենթակա երեխաներին դպրոց ընդունելու խնդիրը։ Ակտիվ էր գործում գյուղի ընկերական դատարանը, որի նախագահը Հասան Ավդալյանն էր։ Կոլեկտիվը գործում էր բանիմացորեն ու համերաշխ, արդյունքում՝ նախագծվեցին ու վեր բարձրացան տասնյակ բնակելի տներ, բարեկարգվեց ու կանաչապատվեց եզդիների գյուղական գերեզմանատունը։ Ողջ գերեզմանատունը պարսպապատվեց երկաթյա ցանկապատով։

1964թ. Ապարանի շրջանի Զովունի գյուղի տարածքում կառավարությունը որոշեց արհեստական լճակ հիմնել։ Այդ առնչությամբ էլ տեղի բնակչությունը