Էջ:A story of a generation.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստեղծվեց Նաիրիի շրջանի Զովունու գյուղխորհուրդը։ Ես ազատվեցի Ամոյի գյուղապետի պաշտոնից եւ միացյալ գյուղապետ նշանակվեց Ջանիկ Հայրապետյանը։ Նա գրագետ, կիրթ եւ գործարար անձնավորություն էր, շատ էր հարգում ինձ եւ Ամոյ գյուղի վերաբերվող բոլոր հարցերում խորհրդակցում էր ինձ հետ։

Կազմակերպված Զովունու սովխոզի դիրեկտոր Մանուկ Սիմոնյանը նույնպես մի արտակարգ նախաձեռնող ու վճռական մարդ էր։ Նրա ղեկավարության տարիներին նախկին Զովունիից փոխադրված հայ աշխատավոր մարդիկ ապահովվեց բնակարաններով։ Իմ եւ Մ. Սիմոնյանի միջեւ հաստատվեցին բարեկամական ջերմ հարաբերություններ, այնքան մտերմիկ, որ մի օր էլ ինձ առաջարկեց աշխատանքի անցնել իր մոտ եւ նշանակեց սովխոզի դիրեկտորի տեղակալ՝ օժանդակ տնտեսությունների գծով։ Այս բնագավառը ես կարողացա շուտ ոտքի կանգնեցնել եւ պլանները սիստեմատիկ կատարել 100 եւ ավելի տոկոսով։ Մսի տարեկան պլանի կատարման գծով սովխոզը շրջանում գրավեց առաջին տեղերից մեկը։ 1967–1977թթ. նաեւ համատեղման կարգով աշխատում էի Զովունի գյուղի միջնակարգ դպրոցում: