Ալիե Թամոյի, Ամարե Թամոյի, Ալիե Քյալաշի, Շաբաբե Ավասի, Հասանե Ագիտ Բեգի, Համիդե Ասոյի, շեխ Ֆաթայե Բըրոյի, փիր Ագիտե Չարկազի եւ ուրիշների իմաստուն խոսքերը. «Մենք եզդի ենք, դարերի խորքից է գալիս եզդի անունը, մեր ապուպապերն այդ սուրբ անվան համար պայքարել են դարեր շարունակ, շեն են պահել մեր օջախները, հալածվել են մուսուլմանների կողմից, տառապանք ու զրկանք կրել, բայց դավանափոխ չեն եղել, հավերժ հավատարիմ են մնացել իրենց ազգությանը, կրոնին, ավանդույթներին»։ Եվ ես, ինչպես նաեւ իմ հասակակիցները, նույնպես հավատարիմ մնացինք մեր մեծերի բարոյական պահվածքին, երդվելով սրբությամբ պահպանել մեր պապերի ու հայրերի ավանդները։ Ու այդ շրջանից սկսած մի մեծ ցանկություն առաջացավ իմ մեջ՝ ինչ գնով էլ լինի, այց կատարել մեր նախնիների բնօրրան, անպայման լինել Լալըշում, իմ աչքով տեսնել ժողովրդիս ստեղծագործ շնորհները, զգալ մոտիկից իմ ժողովրդի դարավոր նիստ ու կացի, սովորույթների, ավանդույթների շունչը։
Վաղուց փայփայած իմ երազանքն իրականացավ 1972 թվականի հոկտեմբերին, երբ զբոսաշրջիկների մի մեծ խմբի հետ բախտ վիճակվեց լինել