Էջ:A story of a generation.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ եզդիները վաղնջական ժամանակներից կոչվել են Մալաքե Թաուսի ժողովուրդ, հետագայում ադավիներ (ալավիներ), ապա սունիներ։ 683թ. հոկտեմբերի 10-ին Քերբալայի դաշտում սպանվում է Շիա Ալու՝ Ալիե Շերի որդի Հուսեյնը, այնուհետեւ ֆիզիկապես անհետանում է Կարմիր Սուլթան Եզիդը (նրա ճակատագիրը մինչեւ այսօր անհայտ է)։ Հիշենք, որ Քերբալայի դաշտում Հուսեյնի սպանությունից հետո մուսուլմանները, որպես սուզի նշան, կապույտ շոր են հագնում։ Մինչեւ այսօր էլ կապույտ շոր հագնելը եզդիների համար մեղք է համարվում։ Հիշենք նաեւ, որ Քերբալայի դաշտում Հուսեյնի սպանության ժամանակ, երբ Սուլթան Եզիդը ներկվեց կարմիր արյամբ, սկսեց կոչվել Կարմիր Սուլթան Եզիդ։ Հետաքրքիր փաստ է նաեւ այն, որ եզդիների դրոշը մինչեւ Քերբալան եղել է սպիտակ (բե լաքաբիե)։ Քերբալայի կռվից հետո, ի նշան թափված կարմիր արյան, եզդիների դրոշը դարձավ կարմիր եւ սպիտակ ու այդպես էլ պահպանվում է մինչեւ այսօր։

11-րդ դարում, Շիխադու ժամանակ, եզդիները Շամից տեղափոխվում են Լալըշ, Շանգալ