Էջ:A story of a generation.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեռակա բաժինը, 1988թ. ավարտեցի այն։ Ահա այդ ժամանակ էլ ինձ իր մոտ հրավիրեց Նաիրիի կուսշրջկոմի առաջին քարտուղար Մարտին Հայրապետյանը եւ, ծանոթ լինելով իմ գործունեությանը, առաջարկեց գլխավորել շրջանում նոր ստեղծված անասնամթերման գրասենյակը։ Ես տվեցի իմ համաձայնությունը եւ անցա այդ աշխատանքին, այստեղ եւս սիստեմատիկ կերպով ապահովելով պլանների կատարման բարձր ցուցանիշներ։ Մինչեւ 1992թ. աշխատեցի այդ հիմնարկում եւ Ղարաբաղյան պատերազմի օրերին, գրասենյակի տնօրինությունը հանձնեցի գլխավոր մասնագետ Զալիբեկ Մարտիրոսյանին։

Ղարաբաղյան շարժման եռուն օրերին ինձ հաջողվեց եզդիների ուժերով կազմել ազատամարտիկների ջոկատ եւ ակտիվ գործողություններ իրականացնել Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ։ Այս ժամանակ էլ եզդի ժողովուրդն ինձ ընտրեց աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միությունների նախագահ, որոնց որոշմամբ էլ շարժման եռուն օրերին, հաշվի առնելով իմ ծառայությունները եզդի ժողովրդի եւ հայրենիքի առջեւ, ինձ շնորհվեց եզդիների ազգային