Էջ:A story of a generation.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6. Հաջոյան Ջազո - Հրազդանի համայնք

7. Մուրադյան Մըրազ - Նոր-Գեղի համայնք

8. Հաջոյան Համլետ - Գեղարքունիքի մարզ

9. Ամարյան Արիֆ - Մալաթիա-Սեբաստիա

10. Քալաշյան Թելման - Երրորդ գյուղ

11. Միրոյան Ֆատո - Քանաքեռավան

12. Ասոյան Մըրազ - Նաիրիի տարածք

13. Խալիլյան Վազիր - Նոր Արեշ

14. Բաքոյան Մաջիտ - Աբովյանի տարածք

15. Շամըլ - Թալինի տարածք

16. Թաթոյան Զադա - Շամիրամ գյուղ

17. Կարոյան Քյալաշ - Կոտայքի տարածք

Եվ խորացող իրադարձությունները, սոցիալ-տնտեսական բնույթի դժվարություններն ու մնացածը կարծես թե խառնվել էին իրար։ Ղարաբաղի համար պայքարը նաեւ մեզ հետ էր առնչվում, որպեսզի հայերի կողքին մեր ձայնը բարձրացնենք աշխարհի ողջ հանրության առջեւ, որ, ի վերջո, մենք էլ ունենք արժանապատվության զգացում, այս ջերմ արեւի տակ մեր ինքնուրույն՝ երկրորդ օջախ-հայրենիքը շենացնելու համար։

Թեեւ աշխարհում մեր ժողովրդի քանակությունն