Էջ:A story of a generation.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցնում է 2 միլիոնից, հայերի հետ մեկտեղ 1915–1918թթ. դժնդակ տարիներին տվել ենք 500 հազարից ավելի անմեղ զոհ, սակայն Հայաստանը այն երկիրն է, որ մեզ հնարավորություն տվեց կարճ ժամանակում ոտքի կանգնել եւ վերականգնել մեր պատմա-մշակութային իրական դիմանկարը։

Իմ ղեկավարությամբ եզդի ժողովուրդը ՀՀ պաշտպանության ֆոնդի հաշվին փոխանցեց 6 միլիոն ռուբլի, որն այն ժամանակվա գումարային արտահայտությամբ բավականին մեծ գումար էր։

Անցնում են օրեր, ամիսներ, սակայն չեն խամրում այն փոթորկոտ օրերի հուշերը, երբ հայ ժողովրդի հետ մեկտեղ ոտքի ելավ նաեւ ազգային