Էջ:A story of a generation.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոքրամասնություն կազմող եզդի ժողովուրդը, իրարու թեւ ու թիկունք դառնալով՝ պաշտպանելու իր հողն ու ազատությունը, արժանապատվությունն ու ազատ ապրելու իրավունքը։ Երբ սկսվեց Արցախյան հերոսամարտը, տեղի ունեցան ճակատագրական իրադարձություններ, սրբագրվեց պատմությունը, վերականգնվեց ճշմարտությունը, ծնունդ առավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հաղթանակը ձեռք բերվեց զոհերի եւ զոհողությունների գնով, անօրինակ սխրանքների ու նվիրումի փառավոր էջերով։ Ու այդ էջերից կրկին ու կրկին հառնում են սիրելի դեմքեր ու անմոռաց դեպքեր, որոնց փառքն ու անմահությունը հավիտյան կապրեն պատմության մեջ։

Շնորհիվ նաեւ մեր համեստ նվիրումի եւ եզդի ժողովրդի արժանավոր զավակների նոր էջ բացվեց եզդի եւ հայ ժողովուրդների դարավոր բարեկամության տարեգրության մեջ, դառնալով այդ մեծ բարեկամության նորօրյա խորհրդանիշը։ Ստեղծվեց շտաբ՝ մեր ազգային հերոսներից մեկի՝ Ջհանգիր աղայի անունով։ Այդ շտաբը կոորդինացնում էր ամապատասխան կառույցներ, ամբողջացնելով ամենքիս խելահեղ