Jump to content

Էջ:A story of a generation.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Սինջար), Մոսուլ բնակավայրերը։ Շիխադու ժամանակ ստեղծվեց եզդիների համար հադսադ (սահմանադրություն), ըստ որի կազմվեց կրոնական պառլամենտ 7 անդամներով՝ Նասըրդին, Սըջադին, Շեշըմս, Ֆարխադին (սրանք եղբայրներ են, միր Ազդինի եւ Ըստիա Զինի որդիներն են), Շիխըսըն, Հազմաման, Շեխուբաքըր։

Ըստ Շեխ Ադիի կրոնական օրենքի, եզդիները բաժանվեցին երեք կաստայի՝ շեխեր, փիրեր, մրիդներ։

1. Շեխերը (կրոնական) իրենց հերթին բաժանվեցին երեք ենթակաստաների.

Ադանի-Շեխե Շիխսընա
Զըրզանի-Շեխե Շեշըմսա
Կաթանի-Շեխե շեխու բաքրա։

Այս երեք ենթակաստաներն իրավունք չունեն ամուսնանալու միմյանց հետ։ Այս արգելքը տեւել է դարեր շարունակ եւ այսօր էլ գոյություն ունի։

2. Փիրեր (կրոնավոր), որոշ ենթակաստաների փիրեր իրավունք չունեն ամուսնանալու միմյանց հետ, հատկապես փիրե-հազմամաններն իրավունք չունեն ամուսնանալու մնացած 40 փիրերի հետ։ Սակայն, վերջին շրջանում, չնայած կրոնական