Էջ:A story of a generation.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ֆարիզյան Մամո

Ֆարիգյան Հասան

Ֆարիզյան Խուդո

Ֆարիզյան Սամանդ

Ֆարիզյան Գոգո

Ֆարիզյան Սուրիկ

Քյարամե շեյխ Շամոյի

Մենք, մեր հայրենակիցների, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի եւ այլոց հետ միասին համակուռ կազմակերպում էինք հանրահավաքներ, ոգեկոչում արիության, ամեն ինչով պաշտպանելու այդ մի բուռ հողակտորը, ուր ամեն ինչ վճռում են զենքը, կայուն դիրքորոշումը եւ միասնականությունը։

Հանրահավաքների զգալի մասը կազմակերպում էինք հիմնականում Ամո (Զովունի) գյուղում, օր-օրի ավելի էին ամրանում եզդի ժողովրդի կամքն ու կորովը։ Պետք է ասել, որ այդ կարճ ժամանակահատվածում Զովունի գյուղում տեղի ունեցավ 100–ից ավելի հանրահավաք, որոնց ալիքը տարածվեց ողջ հանրապետության եզդիաբնակ վայրերը։ Այսպես, Արարատյան դաշտին հարող եզդիաբնակ վայրերում՝ Արտաշատի, Հոկտեմբերյանի (հետո