Էջ:A story of a generation.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձավ Արմավիր) շրջաններում, Երեւանի պետական համալսարանում մենք մեր հայրական ու հայրենասիրական հորդոր-խորհուրդի խոսքն էինք ուղղում առողջ բանականության տեր, կիրթ ու բանիմաց եզդի երիտասարդներին, որ իրենց նախնիների փառավոր գործերով տոգորված, շարունակեն պատմության նոր ժամանակների հաղթարշավի չմոռացվող երթը։ Աստիճանաբար շարժման մեջ ներառվեցին ակտիվիստներ, գործնական մարդիկ։ Ստեղծված ռազմական շտաբի գործողությունների հստակեցման ու որոշակիություն տվող խնդիրներում զգալիորեն մեծ էին մանավանդ Քյարամ Ավդոյանի դերն ու ծառայությունը։ Մեր ժողովրդի արի զավակներն իրենց արժանի մասնակցությունն ու ներդրումն ունեցան իրար հաջորդող՝ Երասխավանի, Ոսկեպարի, Մեղրու, Ստեփանակերտի, Լաչինի միջանցքի, Մարտակերտի եւ մյուս նշանակալի վայրերում տեղի ունեցած մարտական գործողություններին։ Այդ հերոսական մարտերի օրերին, շնորհաշատ երիտասարդներն ուղղակի մարտադաշտում հանպատրաստի երգեր էին հյուսում՝ մեր եւ մյուս ազգային նվիրյալների մասին։ Մենք էլ լսում եւ ուրախանում էինք մեր