Էջ:A story of a generation.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աճեցրած սերնդով։ Այո, պատերազմն ամենուրեք անակնկալներ էր մատուցում, որոնք կարող էին ճակատագրական լինել, խլել մարդկային կյանքեր։ Կկամենայի ընթերցողներին բազում իրադարձություններից որոշակի դրվագներ ներկայացնել։

1990 թվական էր։ Ֆիդայիների մի փոքր խմբով գնում էինք Նոյեմբերյան։ Ոսկեպար չհասած մեզ կանգնեցնում են սովետական բանակի զինվորները եւ ադրբեջանցի օմոնականները։ Կոպտորեն վերաբերվելով բոլորիս, տանում են տեղի շտաբ, խուզարկում, ապա հարցաքննում։ Այդ ամենն ասես հավերժություն էր թվում։ Այդ գերվածությունը տեւում է 5 ժամ, եւ միայն իմ տարիների փորձի հմտությունը մեզ փրկեց արտառոց տհաճ հետեւանքներից։ Ավելին, ետ վերադարձի ճանապարհին ոլորանից հայտնված զրահամեքենան խոյացավ մեզ վրա, փորձելով շրջել մեր մեքենան։ Խուսափելով ընդհարումից, ավտոմեքենան անցավ վտանգավոր հատվածը։

Մեկ այլ անգամ, Երասխավանի ճանապարհին մեր ջոկատը հայտնվում է ազերիների կրակի տարափի տակ։ Ես հրամայեցի առանց հապաղելու պատասխան կրակ բացել հակառակորդի վրա,