Էջ:A story of a generation.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արգելքներին, Փիրե Օմարե Խալան, Փիրե Իսեբիան, Փիրե Մալկավեսա կաստաներն ամուսնանում են միմյանց հետ։

3. Մրիդները (աշխարհիկ) ազատորեն կարող են ամուսնանալ կաստայի ներսում, բայց ոչ շեխերի եւ ոչ փիրերի հետ։

Բացի այդ, եզդիները պետք է պահպանեն եւս երեք օրենք, որոնք պարտադիր են բոլոր եզդիների համար եւ պետք է կիրառվեն սրբությամբ։

Առաջին օրենքը՝ դարբա-խարկան խախտողը, չի մնա եզդի եւ կպատժվի։ Փաստորեն, դարբա-խարան կրոնավորի հանդերձն է, որին չպետք է հարվածել։ Իսկ եթե հանկարծ այն խախտվում է, մեղադրյալը կենթարկվի կրոնական խստազույն պատժի։

Իսկ մյուս օրենքները՝ դիսկա զանեն եւ շալպկե զեռին խախտողներն, այլեւս եզդի չեն համարվում, իրենց վարքագծով համարվում են արատավոր։

Դիսկա դանեն (մրոտ կճուճ) նշանակում է, որ եզդին այլազգիների հետ ամուսնանալու իրավունք չունի։

Շալպկե զեռինը, որ նշանակում է ոսկե բաժակ, արգելում է ամուսնական կապը շեխերի, փիրերի