Էջ:A story of a generation.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոմիտեի նախագահ Ռոմիե Շաբաբ Սարդարյանին, խնդրելով օգնել մեզ։ Իսկապես շնորհակալ եմ նրա մարդկային զգայուն վերաբերմունքից։ Որոշ ժամանակ անց Ռոմիկն արդեն օդանավակայանում էր, ես տեղում առաջին բուժօգնությունն ստացել էի, բայց նա գտավ, որ լավ կլինի զննվել հիվանդանոցում եւ ինձ հասցրեց բուժհիմնարկ։ Քննեցին, կոնկրետ դեղեր նշանակեցին, բայց չպառկեցրին։ Մի քանի շաբաթ մնացինք Սարդարյանի տանը, ամբողջովին շրջապատված հոգատարությամբ եւ մարդամեծար վերաբերմունքով:Բայց առողջական վիճակս չկարգավորվեց եւ, ի վերջո, բժիշկների պնդմամբ, Ռոմիկն ինձ տեղափոխեց Մինդեն քաղաքի հիվանդանոց։ Այդտեղ եւս բժիշկների հույսերը չարդարացան, քանի որ ապաքինվելու փոխարեն, ավելի վատացա, այն աստիճան, որ վիրահատության հարց դրվեց։ Ախտորոշեցին հաստ աղիքի պոլիպ։

Բայց վիրահատությունն էլ չօգնեց։ Ջերմությունս չէր իջնում։ Ուղղակի տանջվում էի ահավոր ցավերից։ Եվ քնազգացողությանս վրա ահավոր ճնշում էր գործում օտար ափերում լինելու հանգամանքը։