Էջ:A story of a generation.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եւ մրիդների միջեւ։

Շեխ Ադու մահից հետո, 11-րդ դարում, եզդիների մի ստվար մասը կրոնական շարժառիթներով Իրաքի հյուսիսային մասից տեղափոխվում է Արեւմտյան Հայաստանի Կարսի, Մուշի, Վանի, էրզրումի, Դիաբեքիրում՝ Օրթալայի, Կարակույի, Իգդիրի, Սինակի, Դիգոռի եւ այլ բնակավայրեր։

Վերջին տարիների նոր տվյալների համաձայն, եզդիների թիվն աշխարհում անցնում է 2 միլիոնից։ Եզդիների ամենախոշոր համայնքը գտնվում է Իրաքում, ուր ապրում է մեկ միլիոնից ավելի եզդի։ Եզդիներ են ապրում Հնդկաստանում, Աֆղանստանում, Իրանում (100.000), ուր նրանք կոչվում են Մալաքե Թաուսի ժողովուրդ, Թուրքիայում (50.000), Ռուսաստանում (մոտ 300.000), Վրաստանում (50.000), Գերմանիայում (300.000), Սիրիայում (20.000), ինչպես նաեւ եզդիների ստվար համայնքներ կան Եվրոպական այլ երկրներում եւ այլուր։

Հայաստանում եզդիները թիվը հասնում է մոտ 60.000-ի։

Այժմ Հայաստանի Հանրապետությունում գործում են Աշխարհի եւ Հայաստանի եզդիների