Էջ:A story of a generation.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մըհոյանի տանը, վերջում էլ՝ իմ որդի Նորիկի մոտ, որն այդտեղից հեռու էր 460 կիլոմետր։ Այդ ընթացքում նրանց օջախներում հյուրընկալվեցին Գյավազ դուստրս (Զորբայի կինը), բարեկամ Դավրեշ Ավդալյանը, եղբորս տղաներ Շիրինն ու Քյարամը, քեռուս թոռ Յուրիկը, շեխ Քյարամե Ասոն։ Մինդեն քաղաքում ինձ շատ օգնեցին Տահարե Ռաշոն, Աբասե Ալին։

Անչափ շնորհակալ եմ նաեւ Թամազի ու նրա եղբայրների հյուրընկալությունից։ Հերֆորդի հարեւանությամբ էին ապրում նաեւ իմ բարեկամներ Սուրիկ, Սամանդ, Ազիզ Խանշոյանները, որոնց ազնիվ ու առաքինի վերաբերմունքը անկարելի է մոռանալ։ Մանավանդ Սուրիկի կնոջ՝ իմ հորեղբոր տղայի աղջիկ Կավե Սահիդի Ավդալյանի աստվածային վերաբերմունքը։ Էլ չեմ ասում մեզ համար կատարած նկատելի ծախսերի մասին։

Գերմանիայում անցկացրած լավ օրերը չլինեին, ես դժվար կապաքինվեի նշված հիվանդություններից եւ տխուր հուշերի հորձանուտում կհայտնվեի։ Մինչդեռ հարազատների ու հոգատար բուժաշխատողների միջավայրն ինձ շատ օգնեց, որպեսզի ես ոտքի կանգնեմ ու մինչեւ կյանքիս վերջը գեղեցիկ հուշերով ու շնորհակալությամբ հիշեմ նրանց։