Էջ:A story of a generation.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՆՎԱՆԻ ԳԵՐԴԱՍՏԱՆՆ
ՈՒ ՆՐԱ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունում ապրող եզդիների նախնիներն այս տարածք են եկել հիմնականում նախորդ հարյուրամյակի սկզբներին, երբ թուրքերն ու քրդերը դաշնակցած հալածում ու կոտորում էին ոչ մահմեդական ժողովուրդներին՝ այդ թվում՝ եզդիներին։ Այդ եզդիների մեջ էր նաեւ Չոլոե Սըլե Միրզայի գերդաստանը, որն ապրում էր Օրթըլայում, Սուրմալուի գավառի Յասիբըլախ գյուղում։

ՉՈԼՈՅԵ ՍԼՈՅԻ ՀՈՐԵՂԲՈՐ ՏՂԱՆԵՐՆ ԵՆ.
  1. Աթարե Հասո
  2. Աթարե Խալո
  3. Ագիտե Ղայմազ
  4. Ֆրիկե Ուսո
  5. Թամկե Հասո
  6. Ղայմազե Սլո
  7. Ագիտե Սլո