Էջ:A story of a generation.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճիշտ է, Զվարթնոցում Չոլոյի ընտանիքը հաստատվեց, ծաղկեց, շենացավ, սակայն նրա ուղեղում միշտ առկայծում էր երկրի, ապուպապերի ավանդույթների կարոտը, բայց ինչ կարող էր անել, միայն պետք էր ամուր պահպանել ազգային ավանդույթները, լեզուն ու կրոնը եւ դրանով կհարգեր իր նախնիների հիշատակը։

Այո, Արարատյան արգասաբեր դաշտը դարձավ ոչ միայն Չոլոյի Սըլոյի, այլեւ բազում եզդիների վերջին հանգրվանը։

Չոլոյի Սըլոն ունեցել է ութ տղա՝ Ջամալ, Ռաշո, Ամե, Հասան, Մըմո, Դավրեշ, Միրզա, Արֆուտ։

Համարյա քառասուն տարի Արեւելյան Հայաստանի այս հատվածում հաստատվելուց ու ապրելուց հետո՝ 1961 թվականին, իր մահկանացուն է կնքում մեծ գերդաստանի ավագը՝ Չոլոյե Սըլոն, իսկ 1985 թվականին՝ նրա կինը՝ Ամա Մամեն։

Չոլոյե Սըլոն ու իր կինը, եզդիական ավանդույթներին հավատարիմ, ամուր եւ միասնական ընտանիք են ստեղծել, որի հիմքում դրել են ազգային ավանդույթներն ու սովորույթները,