Էջ:A story of a generation.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը։ Ամուսինների հիմնական նպատակն այն էր, որ ընտանիքում ամուր պահպանվեն եզդիերենն ու ապուպապերի հավատը, ինչի համար հալածվել ու կոտորվել են։

Ճիշտ է, այս ընտանիքի զավակները, ինչպես ասում են, մեկը մյուսից լավն են, սակայն նրանց մեջ Չոլոյի տղա Միրզան իր ուրույն տեղն ու դերն ունի, ինչի համար անհրաժեշտ է նրա մասին քիչ ավելի մանրամասն խոսել ու պատմել։

Միրզան ծնվել է 1947 թվականին եւ 1964 թվականին ավարտել է Զվարթնոց գյուղի միջնակարգ դպրոցը։ Ուսումնասեր պատանին միջնակարգն ավարտելուց հետո, հանձնելով ընդունելության քննությունները, դառնում է Հայաստանի պետական գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող։

Ուսանողական տարիները մի նոր փուլ էին Միրզայի կյանքում։ Նա ավելի լավ ճանաչեց մարդկանց ու աշխարհը, համոզվեց, որ միայն ուսումն ու ազգային սովորույթների պահպանումը կարող են մեր ժողովրդին փրկել ու զարգացնել։