Jump to content

Էջ:A story of a generation.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգային միություններ, եթեր են տրվում ամենօրյա կեսժամյա եզդիերեն ռադիոհաղորդումներ, լույս է տեսնում «Էզդիխանա» պաշտոնաթերթը։ Հրատարկվել են «Եզդիերեն այբբենարանը», Եզդիերեն լեզվով դասագրքեր՝ 2-րդ եւ 3-րդ դասարանների համար։ Եզդիներն ունեն իրենց ազգային դրոշը եւ զինանշանը։

Եզդիների հայրենիքը համարվում է Իրաքը։ Նրանց հիմնական սրբավայրը գտնվում է Իրաքի հյուսիսում, Լալըշի խոր ձորում, որը եզդիների հոգեւոր առաջնորդի՝ Միրի (միրեշեխա), նստավայրն է։

Եզդիների լեզուն (էզդիկի) պատկանում է հնդեվրոպական ընտանիքի իրանական լեզվախմբին։

Պատահական չէ, որ եզդիների ազգային միության պաշտոնաթերթ «Էզդիխանա» (նախկինում՝ «Եզդիների ձայն») թերթի ճակատին գրված է «Ազգությունս՝ եզդի, լեզուս՝ եզդիերեն, կրոնս՝ շարֆադին»։

Եզդիները դեռեւս 11-րդ դարում ունեցել են իրենց այբուբենը՝ 33 տառով եւ եզդիական 2 սուրբ գրքերը՝ «Մատուբա Ռաշ» եւ «Քտեւա Ջոմլե»–ն, որոնք գրվել են Շեխ Ադու եւ Շեխ Իսնի կողմից։