Էջ:A story of a generation.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շահի համար այդ սուրբ անունը ուզում են մոռացության տալ։ Չպետք է թույլ տալ…»։

Մեկ անգամ, երբ երկրի ժամանակի ղեկավարներից մեկն ընդունեց եզդիական շարժման պատվիրակությանը, Միրզան պատճառաբանված փաստերով ապացուցեց, որ թյուրիմացաբար եւ դիտավորյալ են եզդիներին խառնում մեկ այլ ժողովրդի հետ, եւ դա աններելի հանցագործություն է։ Այդ մասին մինչեւ հիմա էլ ասվում ու պատմվում է։ Ինչպես եզդիական իմաստությունն է ասում. «Մերա դիտընե բավարը»։

Միրզայե Չոլոն բացի նրանից, որ կրթված անձնավորություն է, հիանալի կազմակերպիչ ու ղեկավար է, միաժամանակ՝ հիշատակման եւ երախտիքի արժանի բարերար։ Նա հովանավորել է Էջմիածնի շատ բժշկական հիմնարկների, մարզիկների, կարիքավոր եւ օգնության կարոտ մարդկանց։

Միրզայե Չոլոն ու իր եղբայրը՝ Արֆուտը, որ ունի 7 երեխա, այսօր ոչ միայն իրենց գերդաստանի, այլեւ ողջ եզդիական համայնքի օրինակելի անձերի շարքում են, ովքեր առաջին տեղում դնելով ազգապահպանությունը,