Էջ:A story of a generation.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնուհետեւ հինգ տարի՝ 1956-1961 թթ.՝ գյուղական խորհրդի նախագահ։ Այս ընթացքում նա ստանում է միջնակարգ մասնագիտական՝ հաշվապահական կրթություն։

1962–68թթ. կրկին ընտրվում է կոլեկտիվ տնտեսության նախագահ, իսկ 1969 թվականից մինչեւ 1987 թվականն աշխատում է կուսակցության սկզբնական կազմակերպության ազատված քարտուղար։ Ինչեւէ, Քյարամե Արաբը համարյա կես հարյուրամյակ իր հարազատ գյուղում կատարել է պատասխանատու աշխատանք։ Նրա մասին խոսել ու խոսում են որպես հմուտ կազմակերպչի եւ հոգատար ղեկավարի։

Մեծ գերդաստանի հայրն ունի վեց տղա, չորս աղջիկ եւ 120-ից ավելի թոռ ու ծոռ։

Այո, Քյարամ Արաբի նման մարդկանց շնորհիվ է, որ կարող ենք հպարտանալ եւ պահպանել համայնքի միասնությունը։