Էջ:A story of a generation.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսօր էլ բոլոր եզդիները պետք է կատարեն իրենց օրենքները, խստորեն պահպանեն բոլոր սկզբունքները։ Նրանք պետք է հիշեն, որ եզդիները բաժանվում են երեք գլխավոր կաստաների։ Ամեն եզդի պետք է ամուսնանա իր կաստայի աղջիկների հետ։ Ավելին, շեխերը, որ իրենց հերթին բաժանվում են ենթակաստաների, պետք է ամուսնանան միայն իրենց ենթակաստայի աղջիկների հետ։

Շեխերի ենթակաստաներն են.

1. Կաթանի, որի մեջ մտնում են՝ ա. շեխե շեխուբաքրա, բ. շեխե կյառու լալա, գ. շեխե սորե սորա, շեխե մավիա։ Այս խմբերում թույլատրվում է ամուսնանալ միմյանց հետ։

2. Վադանի, որի մեջ մտնում են՝ ա. շեխե շարֆադինա, բ. շեխե բրահիմա, գ. շեխե էթիմա։ Այստեղ նույնպես թույլատրվում է ամուսնանալ միմյանց հետ։

3. Զարզանի, որի մեջ մտնում են՝ ա. շեխե շեխըդըրա, բ. շեխե հասանա, գ. շեխե հըվընդա, դ. շեխե Ավդալե Գոլե, ե. շեխե Ամադինա, զ. շեխե Տոկըլա։

Այս վեց խմբերը նույնպես իրավունք ունեն