Այս էջը հաստատված է
հոգեւոր առաջնորդ Միր Իսմայիլի որդի Բայազիդին, ինչպես նաեւ եզդիների շրջանում բանիմաց Սլեմանե հաջի Կոջոյին, իսկ Մոսուլ քաղաքում՝ եզդի ժողովրդի արժանավոր զավակ Համե Շարոյի տղաներ Սայդոյին ու Դըխիլին, ինչպես նաեւ շեխե շիխըսնա Դավրեշին, Շանգալի կավալների ղեկավար կավալ Սլեմանին, բավե Չավիշին, փիրե Մամշըվան Կասոյին, Շանգալի բնակիչ Խուդեդայե Կասմին եւ ուրիշներին։
Ինչպես վերոհիշյալ անձինք, այնպես էլ 90–ական թվականներին Սիրիայի Ղամշլու քաղաքից Հայաստան եկած շեխ Ամարը, պատմում էին, որ 1915-1920 թվականներին բազում հայեր ու եզդիներ, փախչելով ներկայիս Թուրքիայի տարածքից, ապաստան գտան Շանգալի լեռներում։
Ճիշտ է, Շանգալի եզդիները ապաստան տվեցին ու փրկեցին մի քանի տասնյակ հազար հայի ու եզդու, բայց տասնյակ հազարավոր հայեր ու եզդիներ