Էջ:A story of a generation.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ ճանապարհներին կոտորվեցին, բայց ոչ ոք դրա համար պատասխան չտվեց։

Մի քանի տարի առաջ երկու անգամ եղա Թուրքիայում, ուր այցելեցի Ստամբուլ, Անկարա, Էրզրում, Ղարս, Դիգոռ, Ալաջա, Սինակ, Օրգով, Բատման, Դիարբեքիր եւ մի քանի այլ բնակավայր։

Հանդիպեցի ու զրուցեցի շատերի հետ։ Այս մարդիկ վախով ու թաքուն պատմում էին, թե ինչպես թուրքերն ու քրդերը կոտորեցին հայերին ու եզդիներին, իսկ մնացածներին բռնությամբ դավանափոխ ու կրոնափոխ արեցին, ինչպես նաեւ տեղահանեցին իրենց բնակավայրերից։

Հասկանալի է, որ ավելի մեծ թվով մարդկանց, ովքեր եղել են եղեռնի ականատեսներ, ինչպես նաեւ նրանց հետնորդներին, հանդիպել եմ Հայաստանում։

Ինչպես չհիշեմ շեխ Դավրեշի (Կլոճ), Գոգե Ուսըվի, Ամարե Ավդոյի, Քյարամե Արաբի, Ֆայզո բագե Շամո բագեի, Զուրբե Մաջիտ բագեի