Էջ:A story of a generation.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1.5 մլն-ից ավելի հայերի եղեռնը Օսմանյան կայսրությունում, նախագահության նիստն անհրաժեշտ համարեց համայն մարդկությանն ու գիտաժողովի քննարկումների մասնակիցներին տեղյակ պահել, որ 1915–1918թթ., վերջին ճշգրտված տվյալներով, 500 հազարից ավելի եզդի կոտորվեց թուրք եւ քուրդ բարբարոսների կողմից, ինչն առ այսօր չի դատապարտվել առաջադեմ մարդկության կողմից։

Հասկանալի է, որ հատկապես մասնագետների համար հետաքրքիր կլիներ իմանալ, թե կոնկրետ որ բնակավայրերում եւ քանի եզդի է դարձել թուրքերի եւ քրդերի զոհը։ Այսպես, առաջին աշխարհամարտից առաջ, ըստ հավաստի տվյալների, Օսմանյան կայսրության տարածքում ապրում էր 750 հազարից ավելի եզդի, որոնցից 500 հազարը սրի քաշվեց, իսկ 250 հազարը տեղաբաշխվեց այսպես.

1. Իրաք՝ Սինջար լեռան շուրջ, Մուսուլ, Ռնդավան, Ֆակիրների գյուղ, Ամադիա, Դհոկ,