Էջ:A story of a generation.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Համաձայն 1989 թ. Համամիութենական մարդահամարի հաստատված ծրագրի եզդիները հաշվառվել են քրդերի կազմում, որի պատճառով նրանց բնութագրող սոցիալ֊ժողովրդագրական ցուցանիշները ստացվել են համատեղ։ Սակայն հաշվի առնելով եզդիների բազմաթիվ դիմումները՝ նրանց որպես ինքնուրույն էթնիկական խումբ առանձնացնելու մասին, 1926 թ․ մարդահամարից հետո /որի ժամանակ հաշվառվել էին 12,2 հազ․ եզդի/ առաջին անգամ ստացվել են տվյալներ նրանց թվաքանակի վերաբերյալ։ Ըստ 1989 թ․ մարդահամարի տվյալների հանրապետությունում բնակվող եզդիների թիվը կազմել է 51976 մարդ, այդ թվում 26310 տղամարդ, 25666 կին։ Նրանցից 11409 մարդ բնակվում է քաղաքային բնակավայրերում և 40567 մարդ գյուղական վայրերում։

Մարդահամարի ծրագիրը ընդգրկում է 25 հարց։ Դրանցից 20 հարցերի պատասխանները ստացվել են ամբողջ բնակչությունից /համատարած մարդահամար/, 5-ինը՝ մշտական բնակչության 25% /ընտրանքային մարդահամար/։

Հարցեր, որոնք տրվել են ամբողջ բնակչությանը

  1. Առնչությունը ընտանիքի առաջինը գրված անդամի հետ։
  2. Սեռը[1]
  3. Ժամանակավոր բացակայում է[1]։
  4. Ժամանակավոր բացակայում է։
  5. Ծննդյան տարեթիվը[1]։
  6. Ծննդավայրըհ /հանրապետություն, երկրամաս, մարզ/։
  7. Ամուսնական վիճակը։
  8. Ազգությունը /օտարերկրացիների համար նշել նաև քաղաքացիությունը/
  9. Մայրենի լեզուն /նշել նաև ԽՍՀՄ ժողովրդների այն մյուս լեզուն, որին տիրապետում է[1]
  10. Կրթությունը[1]։
  11. Ավարտել է արդյոք պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություն։
  12. Ուսումնական հաստատության տիպը, որտեղ սովորում է։
  13. Գոյության միջոցների աղբյուրները։
  14. Տան կառուցման ժամանակաշրջանը։
  15. Տան արտաքին պատի նյութը։
  16. Տան պատկանելիությունը։
  17. Բնակելի շինության տիպը։
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 հարցեր, որոնք տրվել են աղետի գոտու բնակչությանը։