Էջ:A story of a generation.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարսի ձորաբերանին է։ Այն ու իր շուրջը նման է դրախտի։ Այնտեղ ապրում են եզդի ֆակիրները։

Եդիներն առանց պետության համաձայնության տեղավորվել են Բարե սրբավայրում։ Նրանց մոտ է Ամադինի, իսկ Գոբալ գյուղում Շարֆադինի սրբավայրը։ Տարին երեք անգամ, երեք օր, Շարֆադինի ուխտագնացություն է նշվում։ Համաեզդիական կարմիր ու սպիտակ դրոշի հետ Շարֆադին զորապետի դեղին, կարմիր ու կանաչ դրոշն են դուրս հանում եւ համընդհանուր ուրախությամբ Շանգալի ժողովուրդը մասնակցում է տոնախմբությանը։

1259թ., երբ Ժոհն Գաուստը այցելում է այս վայրը, Շարֆադինը լինում է Հակարիայի աշիրեթություններից մեկի առաջնորդ։ Նա փոքրաթիվ զորքով ելնում է մոնղոլ Հուլակոյի դեմ Ճավռաշ սարից մինչեւ Շամախի ձորը (մոտիկ Արզընգանին), ընկնում է շրջափակման մեջ եւ զոհվում։ Նույն տեղում կառուցվում են Շարֆադինի սրբավայրը։

Մենք՝ եզդիներս, Շարֆադինի կերպարի մեջ տեսնում ենք ազատության ոգին, խորհրդանշական մի ուժ, որը պիտի տանի դեպի լույսը։

Շանգալի սարի եզդիները բնիկ տեղացիներ չեն։