Էջ:A story of a generation.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջին մեկ-երկու հարյուրամյակում նրանք այստեղ են եկել Ռուհից, Մերդինից, Խարզայից (Խազալիե), Բոտանից եւ ուրիշ վայրերից։ Արաբներն ու օսմանները հաճախակի են հարձակվել նրանց վրա, տեղահան արել, եւ իրենց գոյությունը պահելու համար եզդիները երբեմն հագել են արաբական տարազ։ Նրանց լեզուն մաքուր եզդիերենն է։

Խանասոր, Սինուն, Գոբալ, Դըզուր, Դըհո, Զորավա, Կարսե ու Բարե… եւ այլ եզդիական գյուղեր։

Իսկ 10 գյուղ մինչեւ 1975թ. փլվել է, որից մեկն է վերակառուցվել։ Գոլա խաթունեից մինչեւ Սիրիայի սահմանը եզդիների թիվը կազմում է 160 հազար։ Ապրում են եզդիների հոգեւոր առաջնորդները (Մալա միրե շեխա, շեխեր, փիրեր, ղավալներ), Սմոկ, Ջըվան ու մի քանի ուրիշ աշիրեթներ։ Շանգալի հյուսիսի գյուղերը՝ Սիբա, Թըլիզեր, Թըլզաֆե, Խըրբադե, Կավալա, Գըրզարկ, Ռըմբուսի, Շարոկ, Թըլկազար, Թըլբանատ, Կոջո, Խատըմի ու Շանգալ քաղաքը։ Այս գյուղերի բնակչության թիվը մոտ 170 հազար է։ Այս տարածքում ապրում են Կըռանի, Հաբաթի,