Էջ:A story of a generation.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
  • 9․ 1988 թվականից եզդիների առաջնորդն է ՀՀ եւ աշխարհի եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանը։

անգնահատելի գործ կատարեցին, նպաստեցին հայերի հաղթանակին։ Ջահանգիր աղայի անունն ընդմիշտ կապվեց Բաշ-Ապարանի, Սարդարապատի անունների, հաղթանակի հետ։ Հետագայում նա ապրել է Արագածի շրջանի Ջարջառիս գյուղում (այժմ Դերեկ)։ Այստեղից էլ 1938 թվականին նրան ձերբակալեցին, աքսորեցին Սիբիր, որտեղից նա այլեւս չվերադարձավ։ Հայոց սպարապետ Թովմաս Նազարբեկյանը Ջահանգիր աղայի մասին ասել է. «Նրա անունը պարտադիր պետք է դրվի ոչ միայն եզդի, այլեւ հայ նշանավոր հերոսների եւ անունների հետ միեւնույն շարքում»։


ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ես՝ Ազիզ Ամարի Թամոյանս, ծնվել եմ 1937 թվականի հուլիսի 1-ին, Շահումյանի շրջանի Ամո գյուղում (հիմա՝