Էջ:A story of a generation.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղ)։

Ավարտել եմ Երեւանի թիվ 93 միջնակարգ դպրոցը։ 1958-65 թվականներին աշխատել եմ Ամո գյուղի դպրոցում, որպես դասվար, իսկ 1965-1983 թվականներին՝ Զովունի գյուղի միջնակարգ դպրոցում, որպես փոխտնօրեն՝ դաստիարակության գծով։

1960-1972 թվականներին աշխատել եմ որպես Ամո գյուղի գյուղապետ՝ համատեղության կարգով։

1963-1990 թվականներին եղել եմ ՍՄԿԿ անդամ։

Աշխատանքին զուգահեռ 1965 թվականին ընդունվել եմ Հոկտեմբերյանի գյուղատնտեսական տեխնիկումի դաշտավարական բաժինը, որն ավարտել եմ 1971 թվականին։

1972 թվականին ընդունվել եմ Երեւանի մարքսիզմ-լենինիզմի համալսարանը եւ այն ավարտել 1974 թվականին։

1983-1986 թվականներին աշխատել եմ Զովունի գյուղի սովխոզում, որպես փոխտնօրեն՝ օժանդակ տնտեսությունների գծով։

1986-92 թվականներին Նաիրիի շրջանի անասնամթերումների գրասենյակի տնօրենն եմ եղել։

1988 թվականին ավարտել եմ Երեւանի Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը։

1989 թվականի սեպտեմբերի 30-ին ընտրվել եմ ՀՀ Եզդիների ազգային միության նախագահ, իսկ 1997 թվականին՝ Աշխարհի եզդիների Միության նախագահ։

1988-1994 թվականներին մասնակցել եմ դարաբաղյան շարժմանը, ղեկավարել եմ եզդիական կամավորական