Էջ:A story of a generation.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջոկատը, եղել եմ նրա կազմակերպիչն ու մարտական գործողությունների շտաբի պետը։

Դարաբաղյան պատերազմում եւ հայոց պետականության վերականգնման գործընթացում մատուցած ծառայությունների համար ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության 1992 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ արժանացել եմ Եզդի ժողովրդի ազգային հերոսի կոչման ու ոսկե մեդալին։

Միաժամանակ մասնակցել եմ երկրաշարժ փրկարարական աշխատանքներին, եզդիական ջոկատով փրկել ենք տասնյակ մարդկանց եւ երկրաշարժի գոտուն ցուցաբերել ենք նյութական օգնություն։

1991 թվականից մինչեւ օրս «Եզդիների ձայն», իսկ հետագայում «Էզդիխանա» թերթի տնօրենն ու գլխավոր խմբագիրն եմ։

2001 թվականի հունիսի 22-ին Եզդիների ազգային միության նախագահության որոշմամբ ինձ շնորհվել է եզդի ժողովրդի պատմագիտության եւ աստվածաբանության դոկտոր-պրոֆեսորի կոչում, որը հաստատվել է իրանագիտության Կովկասյան կենտրոնի գիտական խորհրդի կողմից։

Ամուսնացած եմ, ունեմ 8 երեխա. 5 տղա եւ 3 աղջիկ։