Էջ:A story of a generation.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4. Եզդիական դրոշի ընդունում (1992թ.), երկգույն՝ կարմիր եւ սպիտակ։ Կարմիր ֆոնի ձախ մասում արեւն է, նրա կենտրոնում՝ սիրամարգ է, որը ներկայացնում է ավետաբեր հրեշտակ Մալաքե Թաուսի խորհրդանիշը

5. Ռադիոհաղորդումների եթերային ժամեր՝ ամեն օր 5.15-5.45, սկսած 1991թ.

6. «Եզդիների ձայն», «Էզդիխանա» պարբերական մամուլի ստեղծում՝ 1991թ.

7. Պետական մակարդակով եզդիերեն լեզվի ճանաչում՝ 2002թ. մայիսի 1, ինչպես ՀՀ, այնպես էլ՝ Եվրոպայում

8. ՀՀ կրթության եւ գիտության նախարարության թիվ 328-Ա/Բ 14.05.2004թ. հրամանի համաձայն, կազմվել են 1-10-րդ դասարանների համապատասխան եզդիերեն դասագրքեր։ Եվ Հայաստանում առաջին անգամ եզդի երեխաները դպրոցներում ուսուցանվում են մայրենի (եզդիերեն) լեզվով

9. 2005թ. մենք բարձրացրել ենք ՀՀ եւ Եվրախորհրդի առջեւ 1915–1918թթ. մոտ 500.000 եզդիների կոտորածի հարցը Օսմանյան կայսրության սահմաններում, որպեսզի այն դատապարտվի եւ կրած կորուստների համար փոխհատուցում տրվի։