Էջ:A story of a generation.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵԶԴԻԱԿԱՆ ՏՈՀՄԵՐԻ ՑԱՆԿԸ ՄԻՆՉԵՎ 1918Թ. ՀԱՅՏՆԻ ԴԵՊՔԵՐԸ

Աղալըր քոկ աղայի տոհմակիցներից էին Մըհըմդի տոհմի մեջ։ Ապրել են Ավախեում։ Պատկանել են Մըհըմդի ցեղերին։

Ալոկի կամ Արոկի - ծագում են Ռոժկանիից - Կարսի մարզ, Դիգոռի շրջան

Ալոմերի - ծագում են Ռոժկիից, բնակվել են Կարսի մարզում

Անկոսի - ծագում են Ավախեից։ Ապրել են Վանի նահանգի Բեգրիբի (Բերկրի) գավառի Թանդուրակ, Սուրմալու գավառի Սարիբլախ գյուղերում

Բանդուրի - ապրել են Վանի նահանգի Բեգրիբի գավառի Աբախե, Թանդուրակ Սուրմալուի գավառի Զորե, Սինակ կամ Բաշ Սինակ գյուղերում

Բալակուրի - Վանի նահանգից տեղափոխվել էին Կարսի մարզ։ Բնակվել են Վանի նահանգի Բեգրիբի գավառի Խոջաղշլաղ, Կյունդո, Չուբուխլի, Տուտակ, Էրզրումի նահանգի Բայազիտի գավառի Դիադին գյուղերում

Բալի - ապրել են Ավախեում, մտնում են Ղազանի տոհմի մեջ, բնակվել են Սուրմալու եւ Կարսի