Էջ:A story of a generation.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գելոյի - ապրել են Սուրմալուի մարզում, գ. Մաջրի

Գուկասի - պատկանել են Պիվազի տոհմին

Ղազանի - բնակվել են Բայազետի նահանգի Օրթլա գյուղում եւ Սուրմալու գավառի Կարակու գյուղում

Դասընի - ապրել են Իրաքի հյուսիսում։ Դասընի տոհմից էին, մտնում էին Դոդկիի մեջ, բնակվում էին Կարսի մարզի Կոզլջի, Վանի նահանգի Բեգրիբի գավառի Գիադին, Կյուդո գյուղերում

Դաուդի - ծագում են Խազալիեից, Անթաբայից (Այնթապ)։ Պատկանում են Դոդկի տոհմին։ Տեղափոխվել էին Վանի նահանգի Բեգրիբի գավառի Թոնդուրակ գյուղը

Դըվինի - մտնում են Զուկրի տոհմի մեջ, ապրել են Վանի նահանգի Կանիսար գյուղում

Դոդկի - սկզբում ապրել են Իրաքի հյուսիսում, ապա տեղափոխվել են Խազալիե, 18-րդ դարում հաստատվել են Կարսի մարզում

Իսադիզի - մտնում էր Սիպկի տոհմի մեջ։ Ապրել են Կարսի մարզի Բաջալի, Ենկուր, Քյոսա, Սողոթլի, Սուսիզ գյուղերում

Կալոշկի - մտնում է Ռոժկի տոհմի մեջ