Մամթաջի - առնչվել են Օրթլա տոհմի հետ։ Ապրել եւ բաժանվել են Շաբո եւ Շամո (եղբայրների) առանձնացումների միջեւ, ապրել են Օրթլայում։ Ապրել են Կարսի մարզի Ալաշգըր, Սուրմալուի գավառի Կարակու եւ Տաուշան գյուղերում
Մամիդոկի - Հասընի տոհմից էր, ապրել են Սուրմալուի նահանգի Իգդիր վարչակենտրոնում, Կարակու գյուղում
Մանդասորի - մտնում էր Զուկրի տոհմի մեջ։ Ապրել են Վանի նահանգի Շամսադին, Սայդիբաղ գյուղերում
Մանդիկի - մտնում էր Զուկրի տոհմի մեջ։ Ապրել են Վանի նահանգի Բեգրիբի գավառի Խոջաղշլար, Շամսադին, Չուբուխլի (Ջհանգիր աղայի ծննդավայրը) գյուղերում
Մասակի - մտնում էր Զուկրի տոհմի մեջ։ Բնակվել են Սուրմալու գավառի Զոր գյուղում
Մահամդի (Մահամդ) - ապրել են Վանի նահանգում, նույնանուն հովտում տեղաբաշխված տարածքում, որն ընկած էր Արճակ լճից հյուսիս։ Այստեղից 19-րդ դ. վերջերին տեղափոխվել են Սուրմալուի գավառ։ Հիմնականում բնակվել են