Էջ:A story of a generation.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս աշխատանքը համարվում է Աշխարհի եւ ՀՀ եզդիների ազգային միությունների պրեզիդենտ, եզդիագիտության պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, եզդի ժողովրդի ազգային կրկնակի հերոս Ազիզ Թամոյանի երրորդ գիրքը (1-ին՝ «Մենք եզդի ենք», Ե., 2001, 2-րդ «Եզդի ժողովրդիսխրանքը», Ա, 2002)։ Այստեղ հեղինակը փորձում է մի անվանի տոհմի՝ Ղազոյե Ռամոյի ընտանիքի հետ կապված, շատ մանրամասնություններ շաղկապելով, բացահայտել 1915–1918թթ. դժնդակ տարիներին եզդի ժողովրդի կրած անչար զրկանքներն ու նեղությունները, նրա կրած տառապանքների միջոցով տալ ժամանակաշրջանին բնորոշ բնութագրությունները եւ առանձնահատուկ կողմերը: Պատմա-գեղարվեստական ակնարկների ձեւը գրքին յուրովի աոանձնակիություն է տալիս։

Աշխատանքը հասցեագրվում է արեւելագետ-եզդիագետներին, աշխարհով մեկ ցրված եզդիական համայնքներին, եզդի ժողովրդին եւ բոլոր նրանց, ում հետաքրքրում են եզդիների հետ կապված պատմահարույց խնդիրները։