Էջ:A story of a generation.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են Ղարսի մարզի Հասանջանո գյուղից

Սըլվանի - մտնում էր Ղազանի տոհմի մեջ, բնակվել են Սուրմալուի գավառի Սարիբլաղ, Կարակու գյուղերում

Սալմըկի - մտնում էր Մահամդի տոհմի մեջ։ Այլ մանրամասնություններ հայտնի չեն

Սանի (Սահանի) - ապրել են Սերտի եւ Բաթմանի նահանգների միջնամասերում գտնվող Աբախեի տարածաշրջանում, Վանի նահանգի Թանդուրակ գյուղում

Սեւի - մտնում են Ռաշի տոհմի մեջ եւ ապրում են Ապարանի Քորբուլախ գյուղում։ Եկել են Ղարսի մարզից

Սիպկի - մտնում էր Սիպկանի տոհմի մեջ։ Ապրել են Կարսի մարզի Ամանկոյի, Ամաչիր, Բաջալի, Ենդուկ, Հաջիե, Սողուտլու, Էրզրումի նահանգի Բայազիտի գավառի Դերիկ, Կարակալա Ժոր գյուղերում

Սորի - պատկանել են Զուկրի տոհմին։ Ապրել են Վանի նահանգում

Ստուրկի - ապրել են Կարսի մարզի Եգունեա, Կուլպ (պատմական Կողբ), Սարիբլախ, Սուրմալուի գավառի Զոր գյուղերում