Էջ:A story of a generation.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՂԱԶԱՆԻՆԵՐԻ ՏՈՀՄԱԾԱՌԸ

Գաղտնիք չէ, որ եզդիական ընտանիքները լինում են բազմամարդ։ Արյունակցական եւ բարեկամական կապերը հիշվում են սերնդեսերունդ, ու այդ է պատճառը, որ եզդի ժողովուրդն աչքի է ընկնում իր համախմբվածությամբ, համերաշխությամբ, բարեկամական ամուր կապերով։ Ո՞ւր են գնում նրանց արմատները, ո՞ւր են հասնում ժամանակները, ո՞վ է ամենահին նահապետը, որի անունը սրբությամբ են հիշում նրա սերունդները, տասնյակ ու տասնյակ թոռները, հարյուրավոր ծոռները, նրանց թոռնորդիներն ու ծոռնորդիները։

Այդպիսի տոհմածառի ստեղծման փորձ եմ արել ես՝ կազմելով եզդիական տոհմածառի միայն մեկ՝ ղազանիների մի քանի սերունդների բարեկամական կապերը։

Ահա այն.